Պատմություն

Սիսիանի հ.4 հիմնական դպրոցը տեղակայված է Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի 61 հասցեում՝ դպրոցական տիպային շենքում, որը կառուցվել է 1961 թվականին:

1961-78 թթ. ին այն Սիսիանի հ.1 միջնակարգ դպրոցն էր՝ փորձառու ուսուցչական կազմով ու տնօրեններով, որոնք անհատականություններ էին՝

  1. ԽԱԺԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ 1959-75թ.թ.
  2. ԼՅՈՎԱ ԱՍԱՏՐՅԱԱՆ 1975-78 թ.թ.

Այդ տարիներին դպրոցի զինղեկ էր ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆԸ՝ Արցախյան պատերազմի տարիների Սիսիանի ջոկատի խիզախ հրամանատարը, որի անունն այսօր կրում է դպրոցը:

1978 թվականին Շահումյան 61 հասցեի դպրոցական շենքում կազմավորվեց Սիսիանի ռուսական միջնակարգ դպրոցը:

Այն ունեցավ երկու տնօրեն՝

  1. ՎԻՏԱԼԻ ԱՎԱԳՅԱՆ           1978-83 թ.թ.
  2. ԱՐԾՎԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱԱՆ   1983-97 թ.թ.

1978-97 թ.թ. դպրոցի ուսմասվարն էր ՄԱՐԻԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որը տնօրինեց դպրոցը

1997-2002 թ.թ.-ին:

Արցախյան պատերազմի տարիներին դպրոցը հայրենանվեր դեր ստանձնեց. կազմակերպեց և իրականացրեց փախստականների, նրանց երեխաների հայերենի ուսուցման գործը:

1992 թ.-ին ռուսական դպրոցը վերակազմավորվեց որպես Սիսիանի հ.4 միջնակարգ դպրոց, որի իրավահաջորդը «Սիսիանի հ.4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն է (2003թ.):

2012 թ.-ին  ՀՀ կառավարության մայիսի 6-ի հ.575 -Ն որոշման հիման վրա «Սիսիանի հ.4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանվեց «Սիսիանի հ.4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ:

1997-2008 թ.թ.ին դպրոցի ուսմասվարներն էին Զ. ՍԱՀԱԿՅԱՆԸ, Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

2002 թ.ին դպրոցի տնօրենն է Ն. ՍՏԵՓԱԱՆՅԱՆԸ, ուսմասվար՝ Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ՄԿԱ գծով տեղակալ՝ Ա. ԻՍԱՋԱՆՅԱՆԸ:

«Սիսիանի հ.4 հիմնական դպրոց» ՊՈԱԿԸ ունի հարուստ կենսագրություն, ավանդույթներ, որոնք պահպանվում են, որոնց ավելացվում են նորերը:

Դպրոցի առաքելությունը հայ երեխայի բազմակողմանի դաստիարակությունն է, կրթված, ուժեղ պատանիների, աղջիկների սերնդի ապահովումը, պետական մտածողություն ունեցող, քաղաքացիական նախաձեռնություն ու ակտիվություն դրսևորող, քաղաքացիական հասարակություն կերտող սերնդի ձևավորումը:

Դպրոցի ուղերձն է «Դպրոցն ուժի աղբյուր է, մեր ուժը մեր գիտելիքն է»:

Դպրոցում հանրակրթությունը կազմակերպվում է ժամանակի պահանջներին համընթաց: Կառավարման ժողովրդավարական ոճի շնորհիվ դպրոցում ակտիվ և ստեղծագործական աշխատանք են կատարում բոլոր ուսուցիչները: Գնահատվում է յուրաքանչյուրի աշխատանքը, որն էլ հրաշալի խթան է նոր ձեռնարկումների: Դպրոցում ստեղծված է համերաշխ կոլեկտիվ, ուր կողք կողքի աշխատում են տարեցն ու երիտասարդը, միահյուսվում են ավանդականն ու նորարականը՝ ապահովելով բնականոն, ներդաշնակ զարգացում: Դպրոցն ունի ուժեղ կողմեր, որոնց շնորհիվ պահում է իր հեղինակությունը, բարձրացնում ուսման որակը, ապահովում աշակերտների թվի աճ: Չնայած երկհերթ աշխատանքին, վերջին 5 տարում աշակերտների թիվը աճել է 129-ով:

Դպրոցի շենքը հարդարուն է, մաքուր, լուսավոր, տաք: Այն ունի որակյալ աշխատակազմ: Դպրոցը ԴԿՄ-ի անդամ է:

2016թ. ԴԿՄ-ի հայտարարած «Պետական խորհրդանիշներ» պաստառի մրցույթում մարզում առաջինն էր: Դպրոցը համագործակցում է ամերիկյան ԽԿ-ի հետ, որի արդյունքում կահավորվել է ռեսուրս կենտրոնը:

Դպրոցի համար անխախտ սկզբունք է միջազգային, համազգային, մարզային ու քաղաքային մրցույթներին ակտիվ մասնակցությունը՝ «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու», «Ոզնի»:

2015-2016 ուստարում դպրոցը մրցանակ ունեցավ նաև «Ոզնի» համակարգչային մրցույթում:

2018 թ. ԱՊՀ երկրներում անցկացված «Իմ գրադարանը» մրցույթում դպրոցը պատվոգիր ստացավ լավագույն շնորհանդեսի համար:

2011թ. դպրոցն առաջին անգամ մասնակցեց «Հայ ասպետ» հեռուստամրցախաղին, բայց հաջողություն չունեցավ: 2016-2017, 2017-2018 ուստարիներն երկու տարիքային խմբերն էլ  հաջողություններ գրանցեցին:

2017-18 ուստարվա «Մեղու» համահայկական մրցույթում 7-րդ դասարանի աշակերտուհի Է. Վասիլյանը իր հասակակիցների մեջ հավաքել է ամենաբարձր միավորը հանրապետությունում:

Յուրաքանչյոր ուստարի դպրոցն ավանդաբար եզրափակում է տոնական մայիսով՝ հաշվետու դաս-հանդեսներ, համերգներ, վերջին տոնական դասեր:

Կրթօջախում իրականացվում է  «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը, որը նպաստում է կրտսեր դպրոցի աշակերտների առողջության բարելավմանը, ակտիվությանը, կենտրոնացված ուշադրությանը: Ծրագրի շնորհիվ բացակայությունները հասել են նվազագույնի:

Դպրոցն ունի լուծման կարիք ունեցող խնդիրներ՝

  1. Մարզադահլիճի, մարզահրապարակի, արհեստանոցի, սանհանգույցների վերանորոգում.
  2. Դպրոցական մաշված գույք, մարզագույքի բացակայություն.
  3. Շենքային սուղ պայմաններ, երկհերթություն.
  4. Ուսուցիչների համակարգչային գիտելիքների միջին մակարդակ.
  5. Դասարաննեում սովորողների բարձր խտություն:

2016-2017 ուստարում ԿԳՆ-ի պետական տեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում դպրոցի աշխատանքներին տրվեց «Լավ» գնահատականը: