Փաստաթղթեր, հայտարարություններ

Հայտարարություն          1.08.2018թ

 

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի հ .4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզվի, տեխնոլոգիայի, կերպարվեստի  ուսուցչի թափուր տեղերի համար: Ուսւոցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

1 . Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1)

2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ

3. Անձնագրի պատճենը

4. Ինքնակենսագրություն (Ձև 4)

5. Թափուր տեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)

6. Մեկ  լուսանկար՝ 3 x 4 չափի

7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ — ում աշխատելու իրավունք

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զին գրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են սույ հայտարարության հրապարակման օրվանից մինչև_____թ. ներառյալ, ամեն օր՝ ժամը ___________-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա _______թ.-ին՝ ժ 15:00-ին, Սյունիքի մարզի Սիսիանի հ.4 հիմնական դպրոցում:

Հասցեն՝  ք.Սիսիան, փ.Շահումյան 61:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (0283) 2 -24-42 կամ՝ 093 48 78 02 հեռախոսահամարներով:

 

Հայտարարությունը զետեղված է Կրթություն շաբաթաթերթում: